Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:
Փաշինյանն ու Օվերչուկը անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների: