Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի ժողովուրդը վաղուց է իր ընտրությունը կատարել հոգուտ «Իրական Հայաստանի» հայեցակարգի, որն իրենից ենթադրում է միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու մեխանիզմ։
Սրա մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե՞ մեխանիզմ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը»,- գրել է Փաշինյանը եւ նշել, որ համոզմունք ունի, որ ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը հոգուտ «Իրական Հայաստանի»։
ՀՀ վարչապետի գնահատմամբ տարբեր ժամանակահատվածներում երկրի ղեկավար շրջանակները չեն լսել ժողովրդի այդ ցանկությունը, այլ ըստ էության պարտադրել են ապրել «պատմական ցիկլի» մեջ:
«Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»,- եզրափակվում է վարչապետի գրառումը: