Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր եւ պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ Սրա մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Союзники. ОДКБ» պարբերականին տված հարցազրույցում։
«Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել այս միջոցառումներին։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձեւաչափ եւ պատրաստ ենք երկխոսության Երեւանի գործընկերների հետ ընթացիկ հարցերի ամբողջ շրջանակի շուրջ»,- նշել է Տասմագամբետովը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում հանրապետության ինքնիշխանության համար։