Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային: Սրա մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Սլովակիայի համագործակցության հեռանկարներն ու դա զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։