ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հանել է ՄԱԿ-ի ասոցիացիայի տարեկան ընդունելության հրավիրվածների ցուցակից՝ Թբիլիսիի՝ Միացյալ Նահանգների եւ նրա արեւմտյան գործընկերների հասցեին հնչեցրած «հակաժողովրդավարական գործողությունների, ապատեղեկատվության եւ բացասական հռետորաբանության» պատճառով։
Սրա մասին հայտնում է Mtavari Arxi հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բայդենի վարչակազմի՝ հանդիպման չեղարկման մասին որոշման պատճառը Կոբախիձեի եւ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտն է, որից հետո դեսպանը որոշել էր հրաժարական ներկայացնել։