Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ ուս ուսի տված։ Սրա մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին՝ անդրադառնալով աշխարհում ընթացող տարբեր հակամարտություններին ու դրանց լուծման հարցում միջազգային հանրության դերին։
«Վարչապետի հետ միասին Ֆրանսիան ուս ուսի տված ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ Ադրբեջանի ճնշման եւ տարածքային նկրտումների մտադրությունների պայմաններում: Միջազգային հանրությունը պետք է ներկա լինի նաեւ այնտեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է պահպանվեն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ադրբեջանի արտգործնախարարությունն արդեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի այս հայտարարություններին, դրանք «կողմնակալ» որակել։
«Անդընդունելի է, որ Հայաստանին ռեւանշիզմի նախապատրաստող եւ այս երկրին լայնորեն զինող Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման համար»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն եւ հավելել, որ Բաքուն պահանջում է «դադարեցնել Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունն աշխարհի շատ երկրների նկատմամբ ձախողվել է»։