ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին:
Արտգործնախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներ։
Նշվում է, որ Միրզոյանը եւ Բարոն քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության խորացմանը միտված համատեղ քայլերը։
«Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, եւ մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ» — նշել է նախարար Միրզոյանը։
Տարածաշրջանային համատեքստում էլ նախարարենրը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում եւ դրա շուրջ ձեւավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաեւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։