ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ապահովման համար օգնության ավելացման եւ մի շարք լրացուցիչ միջոցների մասին, որոնք նախատեսված են պատերազմում Կիեւի հաղթանակն ապահովելու համար: Սրա մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Բայդենը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է մինչեւ իր նախագահության ժամկետի ավարտը բաշխել մնացած բոլոր այն միջոցները, որոնք հատկացվել էին Ուկրաինայի անվտանգության ապահովմանը օգնություն ցուցաբերելու համար։
Հայտարարության համաձայն՝ Պենտագոնը մնացած միջոցները կհատկացնի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությանը մինչեւ այս տարվա վերջ։
Բայդենը որպես սպառազինությունների կրճատման նախագահական լիազորությունների մաս նաեւ արտոնել է 5,5 միլիարդ դոլարի հատկացում իրականացնել: Այս սխեման ԱՄՆ իշխանություններին թույլ է տալիս Կիեւին զենք ուղարկել ԱՄՆ բանակի պաշարներից, որը օգնության հիմնական ալիքն է, որպեսզի Վաշինգտոնը կարողանա հաջակցություն Ուկրաինայի ամբողջությամբ օգտագործել ամերիկյան տեխնիկայի կրճատման համար Կոնգրեսի հատկացրած միջոցները։
«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի անվտանգության ոլորտի աջակցության համար 2,4 միլիարդ դոլարի հատկացման մասին, որն Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր, անօդաչու թռչող սարքեր եւ օդ-երկիր զինատեսակներ, ինչպես նաեւ կամրապնդի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական բազան»,- ասվում է հայտարարության տեքստում։
Բացի Joint Standoff Weapon հրթիռից, որի մասին մամուլն արդեն գրել է, Վաշինգտոնը Ուկրաինային կուղարկի եւս մեկ Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց եւ դրա համար լրացուցիչ հրթիռներ։
Բայդենը Պենտագոնին նաեւ հանձնարարել է ընդլայնել F-16 օդաչուների ուսուցումը ուկրաինացի օդաչուների համար՝ ներառելով եւս 18 օդաչուի պատրաստում հաջորդ տարվա համար: