Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական ոլորտի վերաբերյալ նոր հուշագիր են ստորագրել։
Սրա մասին ասվում է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի X-ի էջում հրապարակած գրառման մեջ։
Նշվում է, որ AS Holdings-ը եւ նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթեւ զենքի արտադրության եւ մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության Azersilah-ի հետ:
«Այս անփոխարինելի գործընկերությունը երկրներին ավելի է մերձեցնում, նպաստում է համատեղ զարգացմանը եւ ջանքերին՝ ամրապնդելու անկախությունն ու ազգային անվտանգությունը»,- ասվում է գրառման մեջ: