Ավարտվել է սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ հանդիպումը:
ՀՀ արտգործնախարարության հաղորդմամբ՝ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։
Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ հանդիպումը կազմակերպելու համար։