«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Սրա մասին ասվում է Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ նախօրեին կայացրած որոշման մեջ։
Որոշման մեջ նաեւ նշվում է, որ այն վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննությունը մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին։