Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ վարչապետը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաեւ սահմանազատման գործընթացին ու ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Գործադիրի ղեկավարը կարեւորել է ՄԱԿ-ի եւ Գլխավոր քարտուղարի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին եւ տարածաշրջանում կայունության ապահովման գործում:
Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: