Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին եւ Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՌԴ վարչապետի գրասենյակի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ կառավարության ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման հարցերը։
Հաղորդագրության համաձայն՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային եւ սակագնային, գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։