Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Սրա մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ երկրի բնակիչները պետք է «զգոն մնան և խստորեն հետևեն հրամանատարության հրահանգներին»։
«Իսրայելի պաշտպանության բանակն անում է և կանի ամեն ինչ՝ Իսրայել պետության խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելական կողmի տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 400 հրթիռ:
Իրան արդեն մեկ անգամ՝ 2024 թվականի ապրիլին, հրթիռային հարձակում է գործել Իսրայելի դեմ, որը երկու երկրների պատմության մեջ առաջին անգամն էր։ Դա հաջորդել էր Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հրթիռային հարձակմանը։