Բելառուսն ու Ադրբեջանը իրենց գործողություններն ուղղում են ոչ թե երրորդ երկրների դեմ, այլ համագործակցում են երկու պետությունների ժողովուրդների շահերի անունից։ Սրա մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։
«Չնայած միջազգային ասպարեզում բոլոր տեսակի վերելքներին եւ վայրէջքներին՝ Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերություններում դուք եւ իմ ընկերը, իմ շատ մտերիմ ընկեր եւ եղբայր Իլհամ Հեյդարովիչը պետք է իմանաք, որ Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Միեւնույն ժամանակ մենք չենք խախտում միջազգային իրավունքի որեւէ նորմ, մեր բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, մենք մեր գործն անում ենք հանուն մեր ժողովուրդների»,- ասել է Բելառուսի նախագահը, որի խոսքերը մեջբերում է պետական БелТА գործակալությունը։
Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրների միջեւ ջերմ հարաբերությունները զարգացել են դեռ Հեյդար Ալիեւի կառավարման տարիներին։ Նա նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին Բելառուսին ամենամոտ երկրներից է։
Բելառուսի նախագահը նաեւ նշել է. «Մենք ոչ մի խնդիր չունենք, մենք աջակցում ենք միմյանց, աջակցել ենք եւ շարունակելու ենք աջակցել։ Ես շատ շնորհակալ եմ Ադրբեջանի կառավարությանը եւ նախագահին մեզ ցուցաբերած հսկայական աջակցության համար։ Վստահ եմ, որ նաեւ Ադրբեջանը կանի ամեն ինչ մեզ համար»։
Նա նաեւ հաստատել է նոյեմբերին Կլիմայական փոփոխությունների կոնֆերանսին մասնակցելու համար Բաքու մեկնելու իր մտադրությունը։