Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ժամանել է Փարիզ։ Ելիսեյան պալատում նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Դիմավորելու արարողության տեսագրությունը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում։
Փաշինյանը կհանդիպի նաեւ Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ, ապա կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: