Արեւմուտքը փորձում է քաոս տարածել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։ Դրա մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի բլոկի պղտոր ջրերում ձուկ բռնելու մեծ ցանկությունը։ Կարծում եմ, որ դա պատմականորեն լավ հայտնի է նաև տարածաշրջանի մյուս երկրներին։ Այդ պատճառով պետք է անել ամեն բան, որպեսզի հենց այդ ընդհանուր ապակայունացումը, որն արդեն զգացվում է աշխարհի տարբեր կետերում՝ քաոսը կառավարելու Արեւմուտքի ցանկության պատճառով, չտարածվի մեր ընդհանուր տարածաշրջանում»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով` պատերազմներով անցած տարածաշրջանին խաղաղություն բերելու ցանկացած փորձ ողջունելի է, սակայն այն երկրները, որոնք իրենց «գրկում դանակ են թաքցնում», պետք է հեռանան։
«Մենք միասնականորեն բավականին շատ ջանք ենք ներդրել այստեղ, որպեսզի պահպանենք խաղաղությունը, եւ պետք է անել ամեն բան, որպեսզի թույլ չտանք հերթական խաբեբաներին եւ մանիպուլացնողներին եւս մեկ անգամ տարածել իրենց կառավարվող քաոսի քաղաքականությունը»,- ասել է Զախարովան