Մոսկվայում հոկտեմբերի 8-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ավելի վաղ Վարչապետի աշխատակազմից հայտարարել էին, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Այսօր էլ Մոսկվայում անցկացվող ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նիստի աշխատանքներին է մասնակցել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։