Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը հրապարակել է «Հեզբոլլահ» շարժման եւ Իսրայելի միջեւ ռազմական հակամարտության հետեւանքով զոհերի թվի թարմացված տվյալները։
Դրա համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբից Իսրայելի հրետանային եւ ռազմաօդային ուժերի հարձակումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 2083-ի, իսկ վիրավորներինը՝ 9869-ի։
X-ում տեղադրված զեկույցում նաեւ նշվում է, որ վերջին օրերին մայրաքաղաք Բեյրութում եւ Բաալբեկ-Հերմել, Լեռնային Լիբանան, Նաբաթեա, Բեքա, Սայդա եւ Տյուրոս նահանգների բնակավայրերի տարածքներում զոհվել է 22, վիրավորվել՝ 111 մարդ։ Ամենաշատ զոհերի թիվը գրանցվել է մայրաքաղաքի ծայրամասում, որտեղ ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 46 մարդ։