Հայաստանը չի միացել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակում ընդունված «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» եւ «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:
Դրա մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների համապատասխան հարցմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ընդունվել էին «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» եւ «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին» հայտարարությունները։