Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի եւ Երևանի միջեւ հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ո՛չ, մենք չենք պայմանավորվել եռակողմ հանդիպման մասին։ Նման միտք կար, բայց ոչ ոք չաջակցեց դրան»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Ուշակովի խոսքերով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձեւաչափին։