ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ հավանաբար շոշափել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Դրա մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձին—առանձին, դեմ առ դեմ խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ավելին՝ նախագահը հավանաբար նստել է կես ժամ, ուստի, հավանական է, կարծիքների փոխանակում է եղել։ Զանգեզուրի միջանցքի թեման էլ է շոշափվել» ,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։