Ռուս սահմանապահները շարունակում են վերահսկել Իրան-Հայաստան բարեկամական սահմանը, Արաքսի ափին ձգվող փշալարերը տանում են սառը պատերազմի տխուր ժամանակներ, Իրանը շարունակում է ներգրավված մնալ Լիբանանում եւ Պաղեստինում: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ լրագրող, «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը զրուցել է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ: