Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցրել իր ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, սակայն տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը մոտ մեկուկես տարի առաջընթաց չունի։ Այս մասին Ռուսաստանի «Առաջին ալիքին» ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղու վրա գրեթե տեղաշարժ չկա արդեն երկու տարի կամ՝ անցած ամառվանից առնվազն մեկուկես տարի»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Միևնույն ժամանակ, Օվերչուկի խոսքերով, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
2022 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները։ Այնուհետև այդ նպատակների համար որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։