Բաքվում պահվող հայ ռազմագերիներին եւ պատանդներին ազատ արձակելու պահանջով այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության եւ ԱՄՆ դեսպանատների առջեւ ակցիաներ անցկացվեցին:
Բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ։
Գեղամ Ստեփանյանը նամակներ փոխանցեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչներին։

Գեղամ Ստեփանյանը նամակը փոխանցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Գեղամ Ստեփանյանը նամակը փոխանցում է Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին
Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից հորդորեցին նամակը դնել դեսպանատան դիմաց տեղադրված ընդհանուր փոստային արկղի մեջ։
«Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։