ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Սրա մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան—Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին եւ ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։