Տարոն Աճեմօղլուն արժանացել է 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակին Սայմոն Ջոնսոնի եւ Ջեյմս Ռոբինսոնի հետ միասին՝ «Ինստիտուտների ձևավորման եւ դրանց ազդեցության» ուսումնասիրությունների համար:
Նրանք համահեղինակել են «Ինչու են ձախողվում պետությունները» (Why Nations Fail) գիրքը, որը մեծ ճանաչում է ստացել:
Աճեմօղլուն ծագումով հայ է, ծնունդով՝ Ստամբուլից, ժամանակակից ինստիտուցիոնալ տնտեսագիտության առաջատար գիտնականներից է եւ աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
Նկարը՝ The Nobel Prize — ի X-ի էջից