ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Ժնեւում նախօրեին կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության գործընթացը։ Դրա մասին գրել է Սիմոնյանը X-ի իր էջում։
«Մենք քննարկել ենք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը եւ ավելի լայն տարածաշրջանը»,— ասվում է գրառման մեջ։
Սիմոնյանը նաեւ նշում է, որ Քուրթուլմուշին ներկայացրել է Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկայում շարունակել շփումները։