Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Դրա մասին «Արմենպրեսի» փոխանցմամբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Հարթակի հերթական հանդիպմանն իր մասնակցությունն ավելի վաղ հաստատել էր նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Իրանական կողմը եւս հայտարարել էր, որ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմասնակցի Ստամբուլում կայանալիք հանդիպմանը։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ «3+3» հարթակի հանդիպումն անցկացվելու է Ստամբուլում, եւ որ նիստին մասնակցելու են Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները։