Միջազգային քրեական տրիբունալը ձերբակալության օրդեր է տվել Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի եւ եւս 45-ի մարդու, այդ թվում՝ Ժողովրդական կուսակցության բարձրաստիճան առաջնորդների համար, որոնք մեղադրվում են հուլիս-օգոստոսին հակակառավարական ցույցերի ժամանակ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար:
The Daily Star-ի փոխանցմամբ՝ տրիբունալը երկրի իշխանություններին հանձնարարել է մինչեւ նոյեմբերի 18-ը ձերբակալել եւ բերման ենթարկել 46 մեղադրյալի, այդ թվում՝ Շեյխ Հասինային:
Օգոստոսի 5-ին, հակակառավարական ցույցերի ֆոնին, վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական տվեց եւ Բանգլադեշից հեռացավ Հնդկաստան: Բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում էին գործազրկության բարձր մակարդակից եւ ապագայի անորոշությունից դժգոհ ուսանողները։ Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ հուլիսին եւ օգոստոսին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհվել է շուրջ 650 մարդ: Օգոստոսի 8-ին Բանգլադեշում ձեւավորվեց ժամանակավոր կառավարություն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսի գլխավորությամբ։