ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Չառլզ Բրաունի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ ընդգծել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը շարունակում է զարգանալ։
«Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ-ի կերպափոխման եւ բարեփոխումների ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ասրյանը եւ Բրաունին քննարկել եւ կարեւորել են համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, ինչպես նաեւ անդրադարձ կատարել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։