«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարում է, որ մշտադիտարկման ընթացքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել Հայաստանից Ռուսաստան ներկրվող արտադրանքում։
Ռուսական TACC-ի հաղորդմամբ՝ գերատեսչությունից հայտնել են, որ շրջանառությունից հանվել է ավելի քան 118 հազար փաթեթ։
«Ռոսպոտրեբնադզորը ապրանքների պետական գրանցման վկայագրերի միասնական ռեգիստրի մշտադիտարկման ժամանակ հայտնաբերել է 48 սննդային հավելումներ, որոնք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից գրանցված Մաքսային միության օրենսդրությունը կազմող ակտերի պարտադիր պահանջները, ինչը ոչ անվտանգ արտադրանքի շրջանառության մեջ հայտնվելու վտանգ է ստեղծում»,- ասվում է TACC-ի մեջբերած հայտարարության տեքստում։
Գործակալությանը գերատեսչությունից նաեւ հաղորդել են, որ միջոցառումներ են կազմակերպվել եւ իրականացվում ռուսական շուկայից սիմետիկոն եւ մելատոն պարունակող սննդային հավելումների դուրսբերման ուղղությամբ։