Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Հորդանանի տարածքից դեպի Իսրայել զինված խմբի ներթափանցման փորձի մասին։
«Ժամեր առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է ահաբեկիչների խումբ, որոնք Հորդանանից ներթափանցել էին իսրայելական տարածք՝ Մեռյալ ծովի հարավային շրջաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բանակի փոխանցմամբ՝ զինվորականների ու ներթափանցող խմբի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել։
«Դեպքի վայր են ուղարկվել Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը, եւ արդյունքում երկու ահաբեկիչները, որոնք կրակ էին բացել զորքերի ուղղությամբ, վնասազերծվել են [իսրայելական] ուժերի կողմից»,- հայտնում է Իսրայելի բանակը՝ նշելով, որ միջադեպի վայրը այժմ ուսումնասիրվում է զինվորականների կողմից։