Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ կայուն խաղաղության կառուցման գործընթացը շարունակելու հարցում, սակայն որոշակի խոչընդոտներ դեռ պահպանվում են։ Այս մասին Ստամբուլում ընթացող 3+3 հարթակի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա խոսել է «խաղաղության գործընթացի առջեւ ծառացած խոչընդոտների վերացման կարեւորության մասին, հատկապես անհրաժեշտ է համարել սահմանադրական փոփոխությունները, որոնք կերաշխավորեն, որ Հայաստանի ագրեսիան եւ բռնազավթումը չեն կրկնվի, եւ խաղաղությունը կախված չի լինի ներքաղաքական եւ իրավական իրավիճակներից»։
Նշվում է, որ Բայրամովը Հայաստանին նաեւ մեղադրել է «առկա խնդիրներն անտեսելու», «կայուն խաղաղության կառուցումը հետաձգելու» եւ «թաքնված օրակարգ» ունենալու համար։