Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակում հոկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
ՀՀ արտգործնախարարության հաղորդման համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությանն առնչվող հարցեր։
Նշվում է, որ նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ: