Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք, որտեղ կմասնակցի BRICS+ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը: