Հայաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին եւ բռնության գործողություններին։ Այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության X-ի էջի՝ նախօրեին կատարված գրառման մեջ՝ կապված Անկարայում TUSAŞ ընկերության շենքի վրա զինված հարձակման հետ։
«Ինչպես ցույց տվեց այսօրվա հարձակումը Անկարայում, արդարացում չկա ահաբեկչությանը եւ անմեղ մարդկանց վնասելուն։ Հայաստանը, ինչպես բազմիցս է արտահայտվել, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին և բռնության նման գործողություններին»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին զինված անձինք գրոհել էին ավիացիայի արտադրությամբ զբաղվող թուրքական TUSAŞ ընկերության շենքը, ինչի հետեւանքով զոհվել էր 5, եւ վիրավորվել՝ 22 մարդ։