«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) ստանձնել է Անկարայում հոկտեմբերի 23-ին թուրքական պետական ավիատիեզերական ընկերության (TUSAŞ) վրա զինված հարձակման պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվեց 5, եւ վիրավորվեց 22 մարդ:
«Չորեքշաբթի Անկարայում TUSAŞ-ի տարածքի վրա տեղական ժամանակով 15։30-ին իրականացված մահապարտ գործողությունը իրականացրել է անմահների գումարտակը»,- ասվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» տելեգրամյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ անհերքելի ապացույցներ ունեն տեղի ունեցածի հետ PKK-ի կապի մասին։
Անկարայում տեղի ունեցած հարձակումից ժամեր անց թուրքական օդուժը սկսել է զանգվածային հարվածներ հասցրել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հենակետերին: BBC-ի փոխանցմամբ՝ այդ հարձակումների հետուանքով սպանվել է 59 քուրդ մարտիկ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, որ նախաձեռնած օդային հարձակումների միջոցով «հաջողությամբ խոցել է» 47 թիրախ։
Նշենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» Քրդստանի անկախության համար Թուրքիայի դեմ զինված պայքար ծավալում է 1984 թվականից։
Թուրքիան, ԱՄՆ եւ ԵՄ երկրները այն ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։