Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ կստեղծվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հանձնաժողով։ Այս մասին ասվում է e-gov.am կայքում հրապարակված որոշման տեքստում։
«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների եւ գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով»,- ասվում է որոշման մեջ:
Նշենք, որ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Հայաստանի հետ սկսել է վիզաների ազատականացման հարցով պաշտոնական երկխոսությունը, ինչի նպատակով Երեւան էր ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։