Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։
«Այո, ես միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի ասածին, որովհետեւ կա սահմանազատման գործընթաց, եւ սահմանազատման գործընթացի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններում», — հայտարարեց Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։
Անդրադառնալով հարցին, թե վստահ է, որ ՀՀ֊ի օկուպացված տարածքները հնարավոր կլինի վերադարձնել սահմանազատման եղանակով, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանեց․ «Այո, վստահ եմ։ Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է»։