ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին եւ առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Նաեւ նշվում է, որ Սուրեն Պապիկյանը դեսպանին ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը:
Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: