Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Չինաստանը միշտ հարգանքով է վերաբերվել վրաց ժողովրդի ընտրությանը եւ Վրաստանին անկեղծորեն ցանկանում է կայունություն եւ բարգավաճում։ Չինաստանը պատրաստ է համագործակցելու բոլոր կողմերի հետ՝ աջակցելու չին-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը»,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» հաղթանակը շնորհավորել են Հունգարիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Եվրոպական եւ ամերիկյան գործընկերները կոչ են անում հետաքննել ընտրությունների ենթադրյալ խախտումները։
Չինաստանը եւ Վրաստանը 2023 թվականի հուլիսի 31-ին հրապարակեցին համատեղ հայտարարություն ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։ Այդ ժամանակից ի վեր երկրները միմյանց միջեւ հաստատել են առանց վիզայի ռեժիմ։ 2024 թվականի մայիսի վերջին հայտնի դարձավ, որ չինական կոնսորցիումը կդառնա Անակլիայի նավահանգստի կառուցման նախագծի ներդրողներից մեկը։