Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Էրդողանը նշում է, որ վրաց ժողովրդի կամքը բացահայտած ընտրություններն անցել են խաղաղ եւ անվտանգ միջավայրում, հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակողը։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի եւ առաջին տեղի համար։ Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները հաջողություն կբերեն Վրաստանի ժողովրդին եւ մեր տարածաշրջանին։ Ուրախալի է, որ վրաց ժողովրդի կամքը բացահայտած ընտրություններն անցել են խաղաղ եւ անվտանգ միջավայրում։ Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ մաղթել առողջություն եւ երջանկություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում եւ երջանկություն»,- ասվում է Թուրքիայի նախագահի ուղերձում։
Հիշենք, որ Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Հունգարիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Եվրոպացի եւ ԱՄՆ գործընկերներն էլ կոչ են անում հետաքննել ենթադրյալ ընտրական խախտումները: