Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:
Հաղորդագրության համաձայն, բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: