Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Լոնդոնում է, որտեղ Միացյալ Թագավարության պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը X-ի իր էջում հրապարակած գրառմամբ։
«Աշխատանքային այցով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոուի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դութիի, Միացյալ Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Մեծ Բրիտանիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը եւ Cop-29-ը» ,- ասվում է Սուլեյմանովի գրառման մեջ։
Դեսպանը նաեւ հավելել է, որ Ամիրբեկովը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին ներկայացրել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում։