ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հրապարակում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ զեկույց։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում է, որ քվեարկության գաղտնիությունը հնարավոր է խախտված լինի դիտարկումների 25 տոկոսում, ձայների հաշվիչ սարքերում քվեաթերթիկի սահեցման կամ ընտրատեղամասի դահլիճի ոչ պատշաճ պլանավորման պատճառով:
Այնուամենայնիվ, ասվում է, որ դիտարկված 1924 դեպքերից 6 տոկոսում, ինչը զգալի թիվ է, գործընթացը գնահատվել է բացասական՝ հիմնականում ընտրողների ճնշման և ահաբեկման ցուցումների պատճառով, ինչը, առաքելության գնահատմամբ, որոշ դեպքերում ուղեկցվել է ընտրատեղամասերի ներսում լարվածությամբ, անկարգություններով եւ քաղաքացիների կուտակմամբ:
Ինչ վերաբերում է քվեարկության գաղտնիությանը, ապա նշվում է, որ դիտարկումների 24 տոկոսի դեպքում քվեարկության գաղտնիությունը պոտենցիալ վտանգվել է քվեաթերթիկները քվեատուփի մեջ դրած ընտրողների կողմից, կամ 7 տոկոսում՝ ընտրատեղամասային պլանավորման կամ դասավորության հետ կապված սխալների պատճառով։
Զեկույցում նշվում է, որ ընտրատեղամասերի մեծ մասում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, հիմնականում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, ձայնագրել են քվեարկության ընթացքը: Նշվում է, որ այս փաստը վախեցնող ազդեցություն է ունեցել, քանի որ «տեսախցիկները հաճախ ուղղակիորեն նայել են ընտրողների ինքնությունը հաստատող սարքերին կամ քվեախցիկներին՝ պոտենցիալ վտանգի ենթարկելով քվեարկության գաղտնիությունը»։
Ամբողջական զեկույցը՝ այստեղ:
Նորայր Միսկարյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ