Հայ գերիներին վերադարձնելու հավանականության դեպքում Հայաստանը կարող է մասնակցել Բաքվում նոյեմբերին սպասվող COP29-ի գագաթնաժողովին։ Այս մասին ԱԺ նախագահը ասել է լրագրողներին։
«Ես չեմ կարծում, որ նման քննարկման պարագայում, երբ կա հնարավորություն գերի վերադարձնելու կամ որեւիցէ այլ ձեւով ՀՀ համար դրական քայլ անելու, մենք պետք է հապաղենք եւ չգնանք նման քայլի, բայց կապրենք, կտեսնենք»,- ասել է Սիմոնյանը՝ ի պատասխան հարցին, թե գերիների վերադարձը արդյոք կարող է նպաստող հանգամանք դառնալ, որպեսզի Հայաստանն ընդունի COP29-ի հրավերը։
Խորհրդարանում բյուջեի քննարկման շրջանակում օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ COP29-ի գագաթնաժողովին Երեւանի մասնակցությունը հաստատված չէ: