Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում, որ Մերձավոր Արեւելքում ընթացող հակամարտությունները մեծ պատերազմի չվերաճեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլում օտարերկրյա պետությունների նոր դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։
«Քանի որ այստեղ ներկա է Իսրայելի Պետության դեսպանը, ես կասեմ, որ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրումը Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի չվերածվի»,- ընդգծել է Պուտինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը համոզված է, որ կողմերին հաշտեցման ուղի վերադարձնելը եւ կայուն ու երկարաժամկետ կարգավորման հասնելը կարող է իրականացվել միայն ընդհանուր ճանաչված միջազգային իրավական հիմքի վրա։
Պուտինի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային պայմանը «երկու պետություն» բանաձեւի իրագործումն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր վեհաժողովի կողմից։