ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Այս մասին են վկայում ամերիկյան առաջատար լրատվամիջոցների՝ CNN-ի եւ Fox News-ի, The New York Times-ի, ինչպես նաեւ Associated Press եւ Reuters գործակալությունների ներկայացրած տվյալները։
«Տատանվող» երկու նահանգներում՝ Փենսիլվանիայում եւ Վիսկոնսինում, տարած հաղթանակների արդյունքում Թրամփը 276 ձայն է հավաքել ընտրական հանձնաժողովներից (ըստ AP-ի եւ NYT-ի՝ 277 ընտրական ձայն): Հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքեր 270 ձայն։
The Hill պարբերականը նշում է, որ այսպիսով, 120 տարվա ընթացքում Թրամփը կդառնա ԱՄՆ երկրորդ նախագահը, որը Սպիտակ տուն կվերադառնա իր կառավարման առաջին ժամանակահտվածի ավատին կայացած նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո: Մինչ այս նման իրադարձություն տեղի էր ունեցել 1892 թվականին, երբ նախագահ էր ընտրվել նախինում այդ պաշտոնը կրկին զբաղեցրած դեմոկրատ Գրովեր Քլիվլենդը։
Պաշտոնապես ընտրությունների հաղթողը հայտնի կդառնա ավելի ուշ, երբ ավարտվեն բոլոր քվեների հաշվարկները:
Թրամփն արդեն ելույթ է ունեցել Ֆլորիդայում իր կողմնակիցների առջեւ՝ հայտարարելով ԱՄՆ 47-րդ նախագահը դառնալու մասին։