Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաեւ «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր—սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Նշվում է նաեւ, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Հայաստանի վարչապետի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: